ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 
  • «Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները

    «Ժառանգությունը» մերժում է թուրքական նախապայմանները

    12.12.2013| 13:51
    1993 թվականից Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի Հանրապետության հետ ցամաքային սահմանը: Այն վերաբացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար այդ երկիրն առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից առաջնայինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը պատկանող տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջն է: Հայաստանի և Արցախի Հանրապետությունները՝ որպես ինքնիշխան պետություններ, վերականգնել են իրենց պետականությունները հայ ժողովրդին պատկանող պատմական հայրենիքի մի մասում՝ շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքում:
  • Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս  Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    12.12.2013| 11:36
    Հարգելի հայրենակիցներ: Մոտենում է 2015 թ-ը, այսինքն լրանում է Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մեկ և կես միլիոն մեր հայրենակիցները իրենց բնօրրանում բնաջնջվեցին միայն նրա համար, որ հայ էին:
  • Լրագրողները ՀՀԿ-ին «վնաս» են

    Լրագրողները ՀՀԿ-ին «վնաս» են

    10.12.2013| 15:34
    Վերջերս ՀՀԿ-ում տարօրինակ բաներ են կատարվում: ՈՒ պարզվում է, որ այդ ամենի մեղավորը լրագրողներն են: Լրագրողները խանգարում են երկրի առաջընթացին, խորացնում աղքատության մակարդակը, բացասական մթնոլորտ ստեղծում ու պատգամավորներին դրդում «դեմ» քվեարկել հանրօգուտ օրենքներին:
  • Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարությունը

    09.12.2013| 20:29
    Դեկտեմբերի 12-ին Հայաստան է ժամանում Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեթ Դավութօղլուն: Մինչ վերջինիս ժամանումը, թուրքական պետական քարոզչամեքենան արդեն իսկ լուրեր է տարածում, որ Դավութօղլուն Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:
  • Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ

    Արշակ Սադոյանն առաջարկում է ստեղծել վիրտուալ կուսակցություններ

    09.12.2013| 19:21
    «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, որ պետք է ձևավորել նոր կարգի քաղաքական ուժ: «Ժամանակն է հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում. այսօր առաջնային շփման ձևը զանգվածային մեծ հնարավորություններ ունեցող սոցիալական ցանցերն ու ինտերնետն են: Հնարավոր է ունենալ վիրտուալ կուսակցություններ, որոնց հիմքում ընկած են տեսաձայնային ժամանակակից մեթոդները: Վիրտուալ հավաքներ կազմակերպել, և փորձել այդ կուսակցության մեջ համախմբել աշխարհի բոլոր հայերին»,-ասաց նա:
  • Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ

    Վարդան Օսկանյանը մեկնում է Ստրասբուրգ

    09.12.2013| 15:27
    ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել.
  • Բացառելու են պարտությունը

    Բացառելու են պարտությունը

    09.12.2013| 12:57
    «Անի» հյուրանոցում մեկնարկեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիրը»: Մեկնարկը սկսվեց պայմանագրին միացած քաղաքացիների ելույթներով: Նրանք էլ հենց կազմում են «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդը:
  • Տարեմուտը Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմավորի հայրենիքում

    Տարեմուտը Րաֆֆի Հովհաննիսյանը կդիմավորի հայրենիքում

    07.12.2013| 13:10
    «Որտե՞ղ է Րաֆֆի Հովհաննիսյանը» հարցին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Քանի որ երկու տարի շարունակ` խորհրդարանական ու նախագահական ընտրությունների բերումով, գիշեր-ցերեկ աշխատանքի մեջ է եղել և մեզնից յուրաքանչյուրի պես հանգստի կարիք ունի, մասնավոր այցով մեկնել է ԱՄՆ` հարազատներին տեսնելու ու հանգստանալու: ԱՄՆ-ում են բնակվում Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը, մայրը, եղբայրներն ու քույրը: Տարեմուտին Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի հայրենիքում»:
  • «Փողոց դուրս գալը չափորոշիչ չէ»

    «Փողոց դուրս գալը չափորոշիչ չէ»

    06.12.2013| 16:16
    Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հրապարակում իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում քաղաքացիական ակտիվիստները, որոնց մեծ մասը անկուսակցականներ են: Իսկ ահա այն քաղաքական ուժերը, որոնք հանդես էին գալիս որպես արևմտամետության, եվրաինտեգրման ջատագովներ, ցուցաբերեցին նկատելի պասիվություն:
  • ՈՒմ է նախընտրում Սերժ Սարգսյանը

    ՈՒմ է նախընտրում Սերժ Սարգսյանը

    06.12.2013| 01:09
    Վլադիմիր Պուտինի այցը նաև ՀՀԿ-ում խնդիրներ ստեղծեց: Մեր հավաստի տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության «իրական» հանրապետականները նեղսրտած են: «Հին գվարդիան» արդարացիորեն դժգոհում է, թե ինչու է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն իրենց անտեսում, այն դեպքում, երբ ՀՀԿ-ի ծանր «բեռը» իրենք են իրենց ուսերին տանում: